Անգելա Մերկելը Ռուսաստանի կողմից դիվանագետների վտարման որոշումն անվանել է անհիմն
Անգելա Մերկելը Ռուսաստանի կողմից դիվանագետների վտարման որոշումն անվանել է անհիմն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անհիմն է անվանում եվրոպական դիվանագետներին վտարելու կապակցությամբ Ռուսաստանի որոշումը, հաղորդում է «Դոյչե Վելեն»:

Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով, Ռուսաստանի որոշումը օրենքի գերակայության սկզբունքներից շեղվելու մեկ այլ դրսևորում է, որը ներկայումս տեղի է ունենում Ռուսաստանում:

Անգելա Մերկելի խոսքով, Գերմանիան պատրաստ է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սակայն դիվանագիտական պարտավորություն է, որ Եվրոպայի հսկայական արևելյան հարևանի հետ հաղորդակցության ուղիները բաց լինեն:

Միաևնույն ժամանակ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը ասում է, որ Գերմանիան անպատասխան չի թողնի եվրոպացի դիվանագետների արտաքսումը: