Ջո Բայդենի խոսքը, ինչպես նաև ԱՄՆ-ի երկու մեծ կուսակցությունների անդամների արձագանքը համոզեց ինձ, որ այս ժողովրդավարությունն ավելի հզոր է, քան հարձակվողներն ու խռովարարները. ԱՆգելա Մերկել

17:49, 07.01.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտահոգված է, որ Դոնալդ Թրամփը չի ընդունել իր պարտությունը:

Գերմանացի օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ, Մերկելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմ բռնի հարձակումը «զայրացրել ու վշտացրել է» իրեն:

«Ես խորապես վշտացած եմ, որ նախագահ Թրամփը նոյեմբերից հետո և երեկ կրկին չընդունեց պարտությունը: Կասկածներ առաջացան ընտրությունների արդյունքների վերաբերյալ, և սա ստեղծեց մթնոլորտ, որը հնարավոր դարձրեց անցած գիշերվա իրադարձությունները: Նորընտիր նախագահ Ջո Բայդենի խոսքերը, ինչպես նաև ԱՄՆ-ի երկու խոշոր կուսակցությունների անդամների արձագանքները համոզել են ինձ, որ այս ժողովրդավարությունն ավելի ուժեղ է, քան հարձակվողներն ու խռովարարները: Ցավալի է, որ մարդիկ երեկ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կորցրեցին իրենց կյանքը: Հուսալի է, որ Կոնգրեսը շարունակում է աշխատել, և Ջո Բայդենի և Կամալա Հարիսի ընտրություններում տարած հաղթանակի հաստատմամբ, պարզ է, որ ԱՄՆ-ը երկու շաբաթից պակաս ժամանակում կբացի ժողովրդավարության նոր գլուխը», – հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

Նմանատիպ