Գեներալ Քիթ Քելլոգ. Սուրբ Ծնունդը պետք է խաղաղության ժամանակ լիներ, սակայն Ուկրաինան կրկին հարվածի տակ է
Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելլոգն արձագանքել է Սուրբ Ծննդյան նախօրեին Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարձակմանը։
Քելլոգը սոցցանցում գրում է, որ Սուրբ Ծնունդը պետք է խաղաղության ժամանակ լիներ, սակայն Ուկրաինան կրկին հարվածի տակ է ընկել։
«Աստծո ծննդյան օրը հրթիռներով և անօդաչու սարքերով զանգվածային հարձակում պլանավորելը սխալ է։ Աշխարհը ուշադիր հետևում է երկու կողմերի գործողություններին։ ԱՄՆ-ն ավելի շատ է ցանկանում խաղաղություն հաստատել տարածաշրջանում, քան երբևէ»,- գրել է Քելլոգը։
Տեղեկության համար, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը Սուրբ Ծննդյան նախօրեին 70 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Ուկրաինական կողմը խոցել է դրանցից 50-ը։ Ամբողջ երկրում հայտարարվել է օդային տագնապ։