Գազայի հատվածում Իսրայելի ռմբակոծության հետևանքով զոհվել է հինգ լրագրող

14:25, 26.12.2024

Գազայի հատվածում Իսրայելի ռմբակոծության հետևանքով զոհվել է հինգ լրագրող։ Այս մասին տեղեկություն են տարածում արաբական լրատվամիջոցները։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ լրագրողները քնած են եղել միկրոավտոբուսում, երբ օդային հարձակումն իրականացվել է տարածքում։ Միկրոավտոբուսը պատկանել է պաղեստինյան «Ալ-Քուդս» արբանյակային հեռուստաալիքին։ Մեքենան կայանված է եղել Նուսեյրաթ փախստականների ճամբարի Ալ-Աուդա հիվանդանոցի տարածքում։

«Նրանք սպանվել են իրենց լրագրողական և մարդասիրական պարտականությունները կատարելիս»,- ասվում է Ալ-Քուդսի հայտարարության մեջ։

Միաժամանակ «Իսրայելի պաշտպանության ուժերը» հայտարարել են, որ Գազայի կենտրոնական հատվածում օդային հարձակման թիրախը եղել է Իսլամական Ջիհադի ահաբեկչական բջիջ պարունակող մեքենան։

Նմանատիպ