Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումից հետո առնվազն տասը մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգ լրագրող

11:11, 26.12.2024

Գազայի հատվածի վրա հարձակման հետեւանքով առնվազն տասը մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Այս մասին հայտարարել են «Համաս»-ի կողմից վերահսկվող առողջապահության նախարարությունում։

Բժշկական անձնակազմի տեղեկություններով՝ Գազայի հատվածի Զեյթուն քաղաքում գտնվող տան վրա հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 20-ը, բազմաթիվ մարդիկ մնացել են փլատակների տակ։

Նաև հինգ լրագրող է զոհվել Ալ-Աուդայի հիվանդանոցի շրջակայքում մեքենայի վրա հարձակման հետևանքով։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մեքենայի վրա գրություն է եղել, որ մեքենան պատկանում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել:

Նմանատիպ