Գալիք տարին, այնպես ինչպես երբեք պահանջում է միմյանց հանդեպ հոգատարություն և աջակցություն, ավելի շատ սեր և ապագայի հավատք. Արչիլ Թալակվաձե
Գալիք տարին, այնպես ինչպես երբեք պահանջում է միմյանց հանդեպ հոգատարություն և աջակցություն, ավելի շատ սեր և ապագայի հավատք. Արչիլ Թալակվաձե

Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն բնակչությանը շնորհավորել է 2021 թվականի մուտքը:

«Հարգելի հայրենակիցներ, խորհրդարանի անունից շնորհավորում եմ ձեզ ամանորի առթիվ: Թող այս տարին լինի խաղաղության, բարեկեցության և առողջության տարի, ձեր և ձեր ընտանիքի անդամների համար:

Առանձնապես շնորհակալություն եմ հայտնում մեր ժամանակի հերոսներին՝ բժիշկներին, բուժքույրերին, ոստիկաններին, զինվորականներին և այն մասնագիտության մարդկանց, ովքեր ուղղակիորեն ներգրավված է համավարակի դեմ պայքարում: Նրանք արել են ամեն բան, այլոց կյանքը փրկելու համար:

Ես շնորհավորում եմ նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, ինչպես նաև Աբխազիայում և Սամաչաբլոյում բնակվող մեր քույրերին և եղբայրներին: Միասնական, ուժեղ Վրաստանը և հզոր հասարակությունը մեր ընդհանուր նպատակն է:

Անցած տարին ցույց տվեց մեզ, որ պրոֆեսիոնալիզմով, միասնությամբ և համերաշխությամբ կարողացանք հաղթահարել բոլոր բարդությունները: Կկարողանանք վերականգնել մեր տնտեսությունը, ամրապնդել ժողովրդավարությունն ու անվտանգությունը:

Հաջորդ տարին, այնպես ինչպես երբեք պահանջում է միմյանց նկատմամբ հոգատարություն և աջակցություն, ավելի շատ սեր և ապագայի հավատք: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և ցանկանում երջանիկ նոր տարի»,- նշում է Արչիլ Թալակվաձեն: