«Գաբեդե» (համարձակվիր) շարժման անդամները փորձում են կողպեք դնել Վրաստանի նախագահի նստավայրի կենտրոնական մուտքի վրա

«Գաբեդե» շարժման անդամները հավաքվել են Վրաստանի նախագահի նստավայրի տարածքում:

Շարժման անդամները փորձում են կողպեք դնել պալատի դարպասին:

Իրավապահները թույլ չեն տալիս, որ շարժման անդամները կողպեք դնեն դարպասի վրա և կոչ են անում ցուցարարներին կողպեքը դնել դարպասի այն մասի վրա, որը չի օգտագործվում, որպեսզի չարգելափակվի շենքը: