Գերմանիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառում 15 մետր բարձրությամբ եղևնին ընկել է, կան տուժածներ
Գերմանիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառում 15 մետր բարձրությամբ եղևնին ընկել է, կան տուժածներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Aachener Nachrichten-ին:
Ըստ Aachener Nachrichten-ի՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 18:00-ին, Էշվայլեր քաղաքի տոնավաճառում:
Տուժել է մեկից մինչև 4 մարդ: Նրանք հոսպիտալացվել են: Նշվում է, որ երեխաներ չեն տուժել: Դեպքի պատճառը դեռ հայտնի չէ:
Ամանորյա տոնավաճառը փակվել է: Մոտ ժամանակներս եղևնին կսղոցեն և կտանեն դեպքի վայրից:
Հեղինակ -
Edgar Barsegyan