Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 12 565 նոր դեպք, մահացել է 32 պացիենտ
Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 12 565 նոր դեպք: Այս մասին հաղորդում է «Գարդիանը», հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից մահացել է 32 մարդ:
Համավարակի սկզբից ի վեր, Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման մոտ 630 000 մարդ, այստեղից մահացել է ավելի քան 32 հազար մարդ: