Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը լուծարել է Բունդեսթագը և արտահերթ ընտրություններ նշանակել

15:47, 27.12.2024

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը լուծարել է Բունդեսթագը և արտահերթ ընտրություններ նշանակել։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 23-ին։

«Այնպիսի դժվարին պահին, ինչպիսին հիմա է, կայունության ապահովումը պահանջում է գործունակ կառավարություն և վստահելի մեծամասնություն խորհրդարանում», – ասել է նախագահը։

Շտայնմայերը կուսակցություններին կոչ է արել հարգել միմյանց, անցկացնել արդար ու խնդիրներ լուծող նախընտրական քարոզարշավ։

Գերմանիայի նախագահը խորհրդարանը լուծարելու մտադրության մասին հայտարարել էր դեկտեմբերի 20-ին։ Դեկտեմբերի 16-ին պատգամավորներն անվստահություն են հայտնել Օլաֆ Շոլցի կառավարությանը։ Դրան հաջորդեց իշխող կոալիցիայի լուծարումը և արտահերթ ընտրությունների նշանակումը։

Նմանատիպ