Ֆիզիկական անձանց համար վարկերի հաստատման նոր կարգավորումները գործի են դրվելու նոյեմբերի 1-ից
Ֆիզիկական անձանց համար վարկերի հաստատման նոր կարգավորումները գործի են դրվելու նոյեմբերի 1-ից

Ֆիզիկական անձանց համար վարկերի հաստատման նոր կարգավորումները գործի են դրվելու նոյեմբերի 1-ից: Այս մասին հայտարարել է ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն: Խոսքը վերաբերում է մասնավոր բանկերի հանդեպ գոյություն ունեցող նոր պահանջներին:

Ինչ վերաբերում է վարկ տրամադրելուն այլ սուբյեկտների կողմից, ապա նրանց համար կարգավորումները գործի են դրվելու 2019 թվականի հունվարի մեկից:

Նախագծի մասին, որի համաձայն վարկ տրամադրող կազմակերպությունների համար հաստատվում են կարգավորումներ, հայտնի է դարձել մայիսի մեկին: Կարգավորումները վերաբերում են ցանկացած արտադրող սուբյեկտին, որի հանդեպ միաժամանակ 20-ից ավելի ֆիզիկական անձ ունի վարկային պատասխանատվություն:

Նախագծի համաձայն, արգելվում է, որ վարկ տվող կազմակերպությունը վարկ հաստատի ֆիզիկական անձի եկամուտի մասին լրատվություն չունենալով:

Օրինագծում թվարկված են այն փաստաթղթերը, որոնք հարկավոր կլինեն վճարման կարողությունը վերլուծելու համար: Դրանցք են տեղեկանք աշխատավարձի մասին, տեղեկանք եկամուտների ծառայությունից և այլն: