Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին
Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Համաշխարհային բանկի և Վրաստանի համագործակցությունը քննարկել են ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինյուսը: Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարությունը:

Սեբաստիան Մոլինյուսը շնորհավորել է Լաշա Խուցիշվիլիին՝ Ֆինանսների նախարար նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Համաշխարհային բանկի և Վրաստանի համագործակցությունը ապագայում կշարունակվի:

Իր հերթին, ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին Համաշխարհային բանկի կողմից Վրաստանին ցուցաբերվող նշանակալի աջակցության համար՝ համաճարակի դեմ պայքարում, և երկրի տնտեսությունը զարգացնելու գործում:

Ենթակառուցվածքային նախագծեր, տարածաշրջանային և քաղաքային զարգացում, փոքր և միջին ձեռնարկությունների աջակցություն, կրթություն, մարդկային կապիտալի զարգացում, էներգետիկա, գյուղատնտեսություն. Սրանք այն ոլորտներն են, որոնք ֆինանսավորվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Հանդիպմանը կողմերը դրական գնահատեցին բարեփոխումների գործընթացում Վրաստանի ձեռքբերած առաջընթացը և հույս հայտնեցին, որ Covid-19-ի դեմ պայքարին զուգահեռ, հետհամաճարակային շրջանում կշարունակվի ակտիվ համագործակցությունը՝ հնարավորինս արագ վերականգնելու երկրի տնտեսության բոլոր հատվածները: