Վրաստանը կլինի երկիր, որի տնտեսությունը շատ արագ կվերականգնվի. Լաշա Խուցիշվիլի
Վրաստանը կլինի երկիր, որի տնտեսությունը շատ արագ կվերականգնվի. Լաշա Խուցիշվիլի

Վրաստանը կլինի երկիր, որի տնտեսությունը կվերականգնվի ամենաարագերից մեկը և կվերադառնա զարգացման այն մակարդակին, որը գոյություն ուներ մինչ համավարակը», – այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում, հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին :

Ինչպես նշել է նախարարը, կան բազմաթիվ գործոններ, որոնք ապացուցում են, որ տնտեսական վերականգնման գործընթացն ակտիվորեն է ընթանում:

«Կան բազմաթիվ գործոններ, որոնք իրականում թույլ են տալիս մեզ ասել, որ այս տարի տնտեսության վերականգնման գործընթացը հիմնովին այլ կլինի: Կան շատ երկրներ, որտեղ տնտեսական վերականգնումը արագ է ընթանում, և կան երկրներ, որտեղ այդ գործընթացը կարող է տևել 3-4 տարի: Կարող ենք ասել, որ Վրաստանի տնտեսությունն արագ վերականգնվում է: Մենք տնտեսական բարձր աճ ենք ակնկալում նաև մայիսին, շնորհիվ այն ակտիվության, որը մենք ամեն օր դիտում ենք», – հայտարարել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին:

Նա կրկին խոսեց ապրիլին արձանագրված տնտեսական աճի մասին և նշեց, որ երկու տարվա ընթացքում երկրում տնտեսական աճը կազմել է մոտ 21%:

«Ինչ վերաբերում է տնտեսական աճի այսպես կոչված բազային արդյունավետությանը: Շատ հեշտ է որոշել, թե իրականում ինչ ազդեցություն ունեցավ համավարակը 2021 թվականի ապրիլի աճի վրա, դրա համար պետք է համեմատել տնտեսական աճի տեմպը ոչ թե համավարակային 2020 թվականի, այլ 2019 թվականի հետ և տեսնել, թե որքան է աճել մեր տնտեսությունը, աճը կազմում է 21%, ինչը բարձր ցուցանիշ է: Հետևաբար, կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար հեշտ է որոշել, թե որքան բարձր է սույն թվականի ապրիլի աճը», – ասել է  ֆինանսների նախարարը: