Financial Times. Դոնալդ Թրամփը նախատեսում է շարունակել օգնությունն Ուկրաինային և ՆԱՏՕ-ի անդամներից պահանջելու է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի
Սպիտակ տուն վերադառնալուց հետո Դոնալդ Թրամփը նախատեսում է շարունակել օգնությունն Ուկրաինային,- հայտնում է «Financial Times»-ը՝ հիմնվելով հանրապետականների թիմի վրա։
Միաժամանակ, ըստ բրիտանական հրատարակության աղբյուրների, Թրամփը պատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամներից պահանջել պաշտպանական ծախսերը հասցնել համախառն ներքին արդյունքի 5%-ի։
Ինչպես լրագրողներին հայտնեցին բանակցություններին առնչվող անձինք, ԱՄՆ նորընտիր նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներն արդեն խորհրդակցությունների ընթացքում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրել են Թրամփի դիրքորոշումը։
Ներկայումս ՆԱՏՕ-ի 32 անդամներից միայն 23-ն են ծախսում իրենց ՀՆԱ-ի 2%-ը ռազմական կարիքների վրա, այդ ծախսերը հասցնելով 5%-ի, կնշանակի ավելի քան կրկնապատկել դրանք:
Թրամփի ծրագրերին ծանոթ եվրոպացի պաշտոնյաներից մեկը հրապարակմանը ասել է, որ խոսվում է ծախսերի «երեք տոկոսով կամ ավելի մեծացման» մասին։ Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ը մտադիր է այս թեման քննարկել 2025 թվականի հունիսին Հաագայում նախատեսված Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում։
«Սպիտակ տան տվյալներով՝ 2024 թվականին ԱՄՆ պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի մոտ 3,1 տոկոսը։ Թրամփի առաջին նախագահական ժամկետի վերջին տարում (2020 թվականին) Պենտագոնի ծախսերը հասել են 3,4%-ի»,- գրում է «Financial Times»-ը։