«Ֆեյսբուքի», «Վոթսափի» և «Ինստագրամի» ծառայություններն անհասանելի են աշխարհի շատ երկրներում

20:38, 04.10.2021

Լայնածավալ թերությունների պատճառով «Ֆեյսբուքի», «Վոթսափի» և «Ինստագրամի» ծառայությունները հասանելի չեն օգտատերերի մեծամասնության համար:

Ֆեյսբուքին պատկանող բոլոր երեք ցանցերը, որոնք աշխատում են ընդհանուր ենթակառուցվածքների վրա, արգելափակվել են:

Ֆեյսբուքյան կայք մուտք գործող օգտատերերը պարզապես մտնելով էջ, կարդում են, որ էջը թերի է, կամ հաղորդագրություն, որ բրաուզերը չի կարող միանալ: «Վոթսափի» և «Ինստագրամի» ծրագրերը շարունակում են աշխատել, բայց չեն ցուցադրում որևէ բովանդակություն, ներառյալ ուղարկված և ստացված հաղորդագրությունները:

Այս պահին խափանման պատճառը հայտնի չէ: Այս մասշտաբի դեպքերը հազվադեպ չեն, բայց միշտ հսկայական ազդեցություն են ունենում հասարակության վրա, քանի որ դա վերաբերում է աշխարհի երեք ամենամեծ ծրագրերին:

Նմանատիպ