Euronews. Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը

10:55, 26.12.2024

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին գրում է «Euronews»-ը։ Անանուն աղբյուրների համաձայն՝ ռուսական Գրոզնո քաղաքին մոտենալիս, որը թռիչքի նպատակակետն էր, ողջ մնացած ուղեւորները պայթյունի ձայն են լսել, որին հաջորդել է ինքնաթիռի կորպուսի վնասումը։

Սակայն, ըստ ռուս զինվորական բլոգերի, ինքնաթիռի կորպուսի վնասումը վկայում է այն մասին, որ այն կարող էր պատահաբար խոցվել ՀՕՊ հրթիռային համակարգի կողմից։

Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է այն, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական ՀՕՊ համակարգի պատճառով։ Դեպքի վայրից հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, որ ինքնաթիռը վնասվածքներ ունի, որոնք կարող են առաջանալ զենիթահրթիռային համալիրի պատճառով։

Ինչպես գրում է «Euronews»-ը, հետաքրքիր է նաեւ այն, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Հյուսիսային Կովկասի մի քանի հատվածներում։

Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ վերջին տվյալներով՝ ավիավթարից ողջ են մնացել ուղեւորատար ինքնաթիռի 67 ուղեւորներից 32-ը։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

«Ադրբեջանի ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Ինքնաթիռը Բաքվից թռչում էր Գրոզնո քաղաք, սակայն ուղղությունը փոխել է։ Այն կործանվել է Ակտաու օդանավակայանից երեք կիլոմետր հեռավորության վրա։

Ղազախստանի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է Ադրբեջանի 37, Ռուսաստանի 16, ինչպես նաև Ղազախստանի վեց և Ղրղզստանի երեք քաղաքացի։

Նմանատիպ