«Էրիսիոնի» համույթ. Մենք միշտ երգելու ենք, պարելու ենք, և ոչ ոք իրավունք չունի վրացիներիս խանգարել

19:02, 25.12.2024

«Էրիսիոնի» համույթը հայտարարություն է տարածել:

Ինչպես նշվում է «Էրիսիոնիի» հայտարարության մեջ, «մարդկանց ահաբեկելն ու շանտաժը` մի երգեք, մի պարեք, մի նշեք Ամանորն ու Սուրբ ծնունդը, ամենաոչ վրացական վերաբերմունքն է»։

«Երգը, պարը, վրացական մշակույթն ու ինքնությունը անփոխարինելի են և հիմնական տարբերություններից մեկը մյուսներից։

Մարդկանց ահաբեկել և շանտաժի ենթարկել, մի երգեք, մի պարեք, մի նշեք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մի՛ ներքաշեք երեխաներին դրա մեջ, սա ամենաոչ վրացական վերաբերմունքն է՝ անկախ որևէ պատճառաբանությունից և արդարացումից:

Մենք միշտ երգելու և պարելու ենք, և ոչ ոք իրավունք չունի վրացիներիս խանգարել»,- ասվում է «Էրիսիոնիի» հայտարարության մեջ։

Նմանատիպ