Էնթոնի Բլինքենը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Աֆղանստանում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Աֆղանստանում:
«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանում շարունակվող համագործակցությունն ու ջանքերը՝ ուղղված մեր քաղաքացիների, դաշնակիցների և գործընկերների անվտանգ և կանոնավոր տարհանմանը», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Բացի այդ, Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակիցն է եւ տարածաշրջանում արժեքավոր գործընկերը: