Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթվա սկզբին բողոքի ցույցերի հետ կապված կտարածի հատուկ ուղերձ

Ֆրանսիայի նախագահը հաջորդ շաբաթվա սկզբին բողոքի ցույցերի հետ կապված կտարածի հատուկ ուղերձ:

«Նախագահը հաջորդ շաբաթ հանդես կգա հայտարարությամբ: Կարծում եմ, սա հենց այն է, ինչ անհրաժեշտ է ֆրանսիացի ժողովրդին: Նախագահը կտարածի ուղերձ, որ նա լսում է ժողովրդի զայրույթը և պետք է գտնել ելք»,- հայտարարել է տրանսպորտի նախարար Էլիսաբեդ Բորնեն:

Վաղը Փարիզում նախատեսված են բողոքի ցույցեր: Հանրահավաքների պատճառով, կառավարության որոշմամբ, երկրի մասշտաբով մոբիլիզացված է լինելու 89 000 իրավապապահ:

Փակվելու են տեսարժան վայրերը, այդ թվում՝ Էյֆելյան աշտարակը և Լուվրի թանգարանը: Ոստիկանությունը Շանզ-Էլիզեում տեղակայված խանութների և ռեստորանների սեփականատերերին կոչ է անում, անվտանգության նկատառումներից ելնելով փակել խանութները և ռեստորանները: