Էմանուել Մակրոն. Իմ մտքերը Դոնալդ Թրամփի հետ են, մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում, սա ողբերգություն է մեր ժողովրդավարության համար

13:59, 14.07.2024
Emmanuel Macron, le Président de la République reçoit Mme Roberta Metsola, présidente du Parlement européen, le mardi 31 octobre au Palais de l’Elysée, dans le cadre de sa visite en France.
Palais de l'Élysée, 55 Rue du Faubourg Saint-Honoré, 75008 Paris
Le 31/10/2023
Photo : Delphine Goldsztejn

Emmanuel Macron, le Président de la République reçoit Mme Roberta Metsola, présidente du Parlement européen, le mardi 31 octobre au Palais de l’Elysée, dans le cadre de sa visite en France. Palais de l'Élysée, 55 Rue du Faubourg Saint-Honoré, 75008 Paris Le 31/10/2023 Photo : Delphine Goldsztejn

Իմ մտքերը մահափորձի զոհ դարձած նախագահ Դոնալդ Թրամփի հետ են։ Ես նրան ուղարկում եմ շուտափույթ ապաքինման մաղթանքներս,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցցանցում։

«Մեկ մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել են։ Սա ողբերգություն է մեր ժողովրդավարության համար։ Ֆրանսիան կիսում է ամերիկացի ժողովրդի ցնցումն ու վրդովմունքը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։

Տեղեկության համար՝ Բաթլեր քաղաքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ կրակել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա։ Արդյունքում նա վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հրաձգության ժամանակ սպանվել է հանրահավաքի մեկ մասնակից։ Եվս երկուսի վիճակը ծանր է։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային ծառայության տվյալներով՝ Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփին սպանելու փորձ է եղել։ Բացի այդ, քննչական ծառայությունը հայտարարել է, որ Թրամփի վրա հարձակման մեջ ներգրավված անձը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Ըստ պաշտոնյաների՝ նա վնասազերծվել է։

Նմանատիպ