Էկոնոմիկայի նախարարության նախկին շենքում մինչ այժմ չի բացվել հյուրանոցը

Թբիլիսիում, Ճանտուրիայի փողոցում գտնվող էկոնոմիկայի նախարարության նախկին շենքում հյուրանոցի շինարարությունը մինչ այժմ չի սկսվել: «Հուալինգ գրուպ»-ը 2016 թվականի սկզբին օբյեկտը գնել է 9 միլիոն 450 հազար դոլլարով:

Պայմանների համաձայն, ներդրողը 2018 թվականի սկզբին շենքում պետք է արդե պատրաստ լիներ առնվազն 100 սենյակ ունեցող հյուրանոց:

«Շինարարական աշխատանքներն սկսելու համար ակտիվ նախապատրաստական փուլում ենք, սակայն այս պահին չեն կարող հայտնել, թե երբ են սկսվելու աշխատանքները»,- հայտնել են Առաջին ալիքին «Հուալինգ գրուպ»-ում:

Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարությանը, գերատեսչությունը 2016 թվականի ապրիլից աշխատանքը շարունակում է Ճովելիձեի փողոցում վարձակալած շենքում: