Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ նրա օգնականը ինքնամեկուսացման մեջ է
Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ նրա օգնականը ինքնամեկուսացման մեջ է

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ իր օգնականը ինքնամեկուսացման մեջ է:

Ինչպես նշել է նախարարը, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և իր օգնականը արդեն մեկ շաբաթ է ինչ աշխատանքի չի գալիս:

«Իմ օգնականը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Այն ժամանակ, երբ նրա ամուսնու մոտ հաստատվեց կորոնավարակ, նա արդեն ինքնամեկուսացման ռեժիմում էր: Հետևաբար, տարածման ռիսկը ցածր էր: Չնայած դրան, մենք ձեռնարկել ենք կանխարգելիչ միջոցառումներ և օգնականս արդեն մեկ շաբաթ է, ինչ նախարարություն չի եկել: Սա մեզ հույս է տալիս մտածենք, որ նրա մոտ կորոնավարակ չի լինի»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն: