Ընտրությունների երկրորդ փուլի ամսաթիվը ԿԸՀ-ն պետք է հայտարարի մինչև նոյեմբերի 17-ը:
Ընտրությունների երկրորդ փուլի ամսաթիվը ԿԸՀ-ն պետք է հայտարարի մինչև նոյեմբերի 17-ը:

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ամսաթիվը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է անվանի մինչև նոյեմբերի 17-ը:

Ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն, ընտրությունների երկրորդ փուլը նշանակվում է առաջին փուլի արդյունքները պաշտոնապես հայտարարելուց երկու շաբաթ հետո:

Ընտրական օրացույցով, նոյեմբերի 8-ը, հինգշաբթին վերջնաժամկետն է, երբ ընտրական հանձնաժողովները արդյունքները փոխանցում են ԿԸՀ-ին: