Ընտանիքի տեղեկությամբ, Զազա Գախելաձեն չի բողոքարկելու այսպես կոչված դատարանի վճիռը
Բռնազավթիչ ռեժիմի ապօրինի բանտարկության մեջ գտնվող Զազա Գախելաձեն, չի բողոքարկի այսպես կոչված դատարանի վճիռը: Նշված տեղեկատվությունը Զազա Գախելաձեի ընտանիքին տրամադրել է գանձապետական փաստաբանը:
Զազա Գախելաձեի կնոջ, Իրմա Բութխուզի խոսքով, ինքը չգիտի, թե ինչու է Գախելաձեն կայացրել այդ որոշումը:
«Ես խոսեցի փաստաբանի հետ: Նա ասում է, որ Զազան չի ցանկանում բողոքարկել: Մենք ցանկություն ունեինք, սակայն դա որոշել է Զազան: Դա Զազայի որոշումն է, և մենք չենք կարող նրա առաջ գնալ»,- հայտարարել է Իրմա Բութխուզը:
Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված դատարանը, Զազա Գախելաձեին դատապարտել է 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման: