Ընտանիքը Կարմիր խաչից ստացել է տեղեկություն, որ Մայա Օթինաշվիլու մոտ չկան ֆիզիկական վնասվածքներ
Օկուպացման ռեժիմի կողմից ձերբակալված Մայա Օթինաշվիլու ընտանիքը Կարմիր խաչի ներկայացուցիչներից ստացել է տեղեկություն, որ ձերբակալվածի մոտ չեն նկատվում ֆիզիկական վնասվածքներ:
Ինչպես հայտնել է Առաջին ալիքին Մայա Օթինաշվիլու ամուսինը, Իգոր Մաղիշվիլին, երեկ ուշ երեկոյան նրա հետ հեռախոսով կապ են հաստատել Կարմիր Խաչի ներկայացուցիչները և փոխանցել հակիրճ տեղեկութթյուն:
Իգոր Մաղիշվիլու խոսքով, Մայա Օթինաշվիլուն տեսակցել են Կարմիր խաչի Ցխինվալիի գրասենյակի ներկայացուցիչները և ինչպես նրանք են հայտարարում, օկուպացման ռեժիմի կողմից ձերբակալվածի մոտ չկային արտաքին վնասվածքներ:
Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան «Ֆեյսբուքի» էջում գրել էր, որ ընտանիքի տեղեկությամբ, ռուս զինվորականների կողմից ձերբակալված Մայա Օթինաշվիլին ծեծված է:
Ռուս զինվորականները օկուպացված գոտու Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղում բնակվող 37-ամյա կնոջը ձերբակալել էին սեպտեմբերի 29-ին: Ցխինվալիից ստացած վերջին տեղեկությամբ, դե ֆակտո Ցխինվալիի ներկայացուցիչ Եգոր Կոչիևը հայտարարել է, որ անօրեն ձերբակալված Մայա Օթինաշվիլուն դե ֆակտո դատախազությունը սահմանել է 10-օրյա նախնական կալանք: