Ընդդիմությունը փորձում է ցույց տալ, իբր միասնական է, սակայն վերջին ամիսների ընթացքում լավ երևում է, որ այդ միասնությունը երևակային է. Կախա Կուճավա

15:48, 20.01.2021

Պանչատուրիում կամ այլուր, որքան էլ ընդդիմությունը փորձեր ցույց տալ իրեն, նրանք երբեք միասնական չեն եղել: Նրանք հավաքվել էին որոշակի նպատակով: Նրանց միջև տարաձայնություններն արդեն պարզ են, – հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Կախա Կուճավան:

Նրա խոսքով, ընդդիմության մի մասը փորձում է նվաստացնել գործընկեր երկրի ներկայացուցիչներին և ուղղակիորեն հարձակվել այդ երկրների վրա:

«Կան բազմաթիվ հարցեր, որի շուրջ նրանք չեն համաձայնվում: Դա նրանցից զարմանալի չէ: Կարծում եմ, դրանց մեջ շատ հետաքրքիր տեսարաններ կտեսնենք: Երկար ժամանակ ընդդիմությունը փորձում էր ցույց տալ, որ իրենք միասնական են, բայց վերջին ամիսներին պարզ դարձավ, որ այդ միասնությունը պատրանք է: Մենք նրանց հասցեին լսում ենք հետաքրքիր ուղերձներ, որ մանդատներ ստանան, խորհրդարան մտնեն, աշխատանք սկսեն և փողոցի փոխարեն ընդդիմախոսեն խորհրդարանում: Որոշ ընդդիմադիրներ համաձայն են դրա հետ, ոմանք ՝ ոչ: Հանրությունը լավ տեսնում է, որ նրանք երբեք միասնական չեն եղել», – հայտարարել է Կուճավան:

Նմանատիպ