Ձյուդո ․ Իլիա Սուլամանիձեն աշխարհի չեմպիոն է
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Իլիա Սուլամանիձեն (100 կգ) ոսկե մեդալ է նվաճել։ 25-ամյա վրացի մարզիկը եզրափակչում հաղթել է ճապոնացի Դոտա Արաիին և կարիերայում առաջին անգամ արժանացել աշխարհի առաջնության բարձրագույն կարգի մեդալի։
Սուլամանիձեն նաև Եվրոպայի չեմպիոն է և Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Աշխարհի առաջնությունում վրացի մարզիկը նվաճել է իր երկրորդ մեդալը․ 2021 թվականին նա դարձել էր բրոնզե մրցանակակիր։

Ընթացիկ աշխարհի առաջնությունում Վրաստանի հավաքականի հաշվին չորս մեդալ կա – աշխարհի չեմպիոն դարձավ նաև Տատո Գրիգալաշվիլին (81 կգ), Էթեր Լիպարտելիանը (57 կգ)՝ արծաթե, իսկ Գիորգի Սարդալաշվիլին (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: