Դրականության ցուցանիշը նվազել է հինգ տոկոսից, ակընկալում ենք էլ ավելի նվազում, որպեսզի սահմանափակումների թեթևացումից հետո, ունենանք լրացուցիչ երաշխիքներ. Թամար Գաբունիա
Դրականության ցուցանիշը նվազել է հինգ տոկոսից, ակընկալում ենք էլ ավելի նվազում, որպեսզի սահմանափակումների թեթևացումից հետո, ունենանք լրացուցիչ երաշխիքներ. Թամար Գաբունիա

Դրականության ցուցանիշը փոքր-ինչ իջել է հինգ տոկոսից, սակայն սպասում ենք, որ այն էլի կնվազի, որպեսզի սահմանափակումների թեթևացումից հետո ունենանք լրացուցիչ երաշխիքներ, – այս մասին հայտարարել է Առողջապահության փոխնախարար, Թամար Գաբունիան:

Ըստ նրա, համեմատած այլ տարածաշրջանների հետ, Թբիլիսիում և Իմերեթիում վարակման մակարդակը մնում է բարձր:

«Դրականության ցուցանիշը իրականում սահմանում է այն, թե իրականում որքանով է տարածված վարակը հասարակության մեջ: Հաշվի առնելով, որ վերջերս թեստերի քանակը բավականին բարձր է եղել, և այսօր, օրինակ, գերազանցել է 17 000-ը, այս ցուցանիշը, որի վրա այսօր ապավինում ենք, բավականին իրատեսական է: Դրականության ցուցանիշը մոտենում է հինգ տոկոսի, մի փոքր ցածր է: Հատկապես նկատելի են տարածաշրջանային տարբերությունները, Թբիլիսիում և Իմերեթում դրանք դեռ ավելի բարձր են, քան մյուս շրջաններում: Հետևաբար, մենք ակնկալում ենք, որ այն հետագայում կնվազի, որպեսզի ունենանք սահմանափակումները մեղմելու ավելի համարձակ հիմք և մենք ստիպված չենք լինի կիրառել սահմանափակումները: Վարակման կայունացումը դեռ բավարար չէ», – հայտարարել է Գաբունիան: