Կորոնավիրուսի բացահայտման օրական ցուցանիշը կազմում է 11.3 տոկոս, վերջին յոթ օրվանը՝ 9.17 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման օրական ցուցանիշը կազմում է 11.3 տոկոս, վերջին յոթ օրվանը՝ 9.17 տոկոս

Կորոնավիրուսի բացահայտման մակարդակը վերջին յոթ օրվա ընթացքում կազմում է 9.17 տոկոս։ Տվյալները հրապարակվել են կառավարության հատուկ՝ stopcov.ge կայքում:

Ներկայիս դրական ցուցանիշը 11.3 տոկոս է, իսկ վերջին 14 օրվանը կազմում է՝ 7.45 տոկոս։

Այսօր Կովիդ 19 հաստատվել է 3 842 մարդու մոտ, 777 հիվանդ ապաքինվել է, 31-ը՝ մահացել։

Երեկ, հունվարի 8-ին, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2 622 դեպք, ապաքինվել է 1 126 պացիենտ, մահացել է 28 մարդ։