Դոնալդ Թրամփը ներկա չի գտնվի կոնգրեսի ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի գործընթացների հետ կապված լսումներին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի կոնգրեսի ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի գործընթացների հետ կապված լսումներին: Լսումները նշանակված է դեկտեմբերի 4-ին: Հայտարարությունը այս մասին արել է Սպիտակ տան փաստաբան, Պետ Չիպոլոնեն: Փաստաբանի խոսքով, լսումներին ներկա չեն գտնվի, ոչ Դոնալդ Թրամփը, ոչ նրա փաստաբանը և ոչ էլ Սպիտակ տան ներկայացուցիչները:
Նոյեմբերի 13-ին ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեում, իմփիչմենթի գործընթացի շրջանակներում տեղի է ունեցել առաջին բաց նիստը: Ցուցմունք է տվել ՈՒկրաինայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար ՈՒլյամ Տեյլորը և Եվրոպայի հարցերով պետքարտուղարի ներկայացուցչի տեղակալ, Ջորջ Կենտը