Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանի հետ լայնածավալ առևտրական համաձայնությունը կձևակերպվի մինչև մարտի մեկը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանի հետ լայնածավալ առևտրական համաձայնությունը կձևակերպվի մինչև մարտի մեկը: Հակառակ դեպքում չինական արտադրանքի վրա կրկին կհաստատվեն 25 տոկոսանոց սակագներ:
Դոնալդ թրամփի խոսքերով, նա մոտ ապագայում հանդիպելու է Չինաստանի լիդեր Սի Ձինպինի հետ: Նրանք կփորձեն ձևակերպել առևտրական համաձայնությունը:
ԱՄՆ-ի նախագահի հայտարարությամբ, առևտրական բանակցություններում վերջին օրերին նկատվում է առաջընթաց:
ԱՄՆ-ն և Չինաստանը անցած տարի հարյուրավոր միլիարդ դոլար արժեք ունեցող արտադրանքի վրա միմյանց սահմանել են սակագներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan