Եվրոպայի վիճակագրության ծառայության տվյալներով, Եվրամիության ամենախոշոր առևտրային գործընկերը Չինաստանն է
Չինաստանը դարձել է Եվրամիության ամենամեծ առևտրային գործընկերը, իսկ ԱՄՆ-ն անցել է երկրորդ տեղը: Տեղեկատվությունը տարածում է Եվրոպայի վիճակագրական ծառայությունը:
Նրանց տվյալներով, անցյալ տարի Եվրամիության ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 586 միլիարդ եվրոյի: ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությունը նույն ժամանակահատվածում կազմել է 555 միլիարդ եվրո:
Ըստ «Եվրոստատի», չնայած համավարակին, Եվրամիության ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թվականին կրկին աճել է: Միևնույն ժամանակ, եվրոպական արտահանումը Չինաստան աճել է 2.2 տոկոսով ՝ կազմելով 202.5 միլիարդ եվրո, իսկ Չինաստանից ներմուծումն աճել է 5.6 տոկոսով ՝ կազմելով 383.5 միլիարդ եվրո:
Ինչ վերաբերում է Եվրամիությունից ԱՄՆ արտահանումներին, ապա 2020 թվականին այն նվազել է 8,2 տոկոսով և կազմել 353 միլիարդ եվրո: Ներմուծումը ԱՄՆ-ից Եվրոպա նույնպես անկում է գրանցել, 13,2 տոկոսով ՝ կազմելով 202 միլիարդ եվրո:
«Եվրոստատը» նշում է, որ կորոնավիրուսից հետո Չինաստանի տնտեսությունը վերականգնվում է շատ ավելի արագ, քան Միացյալ նահանգներինը:
Եվրամիության կարևոր առևտրային գործընկերների ցուցակում Մեծ Բրիտանիան զբաղեցնում է երրորդ տեղը, որին հաջորդում է Շվեյցարիան, Ռուսաստանը հինգերրորդն է: