Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հունվարի 27-ին հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա մրցակից Բենի Գանցի հետ: Այս մասին հայտնում է «ռոյտերը»:
Լրատվական գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ նախագահը նախ հանդիպելու է Նեթանյահուին, այնուհետև Գանցին:
Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հաստատել էր, որ Իսրայելի վարչապետին հրավիրել են Սպիտակ տուն: Փենսի խոսքով, հանդիպմանը քննարկվելու է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: