«Դիփ Նոլիջ Գրուպի» հետազոտության համաձայն, «կովիդ 19»-ի անվտանգության վարկանիշում Վրաստանը արևելյան և կենտրոնական Ասիայի առաջատարն է
«Դիփ Նոլիջ Գրուպի» (Deep Knowledge Group) եզրահանգման մեջ, «կովիդ 19»-ի անվտանգության վարկանիշում Վրաստանը արևելյան և կենտրոնական Ասիայի առաջատարն է:
Զեկույցի համաձայն, որը կապված է անվտանգության վարկանիշի և ռիսկերի գնահատման հետ, Վրաստանը ստացել է 550 միավոր, որոնք ստացվում են մի շարք չափանիշների միացմամբ, այդ թվում՝ կարանտինի արդյունավետություն, ռիսկերի կառավարման մեջ կառավարության արդյունավետություն, մոնիտորինգ և հայտնաբերում, առողջապահական համակարգի պատրաստվածություն, տարածաշրջանային կայունություն և արտակարգ իրավիճակների ժամանակ պատրաստվածություն: Ամփոփելով այս չափանիշները, Վրաստանը տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը:
Կազմակերպությունը հետազոտությունը անց է կացրել արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի 12 երկրներում ՝ Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Ղազախստանում և Ռուսաստանում:
Անվտանգության վարկանիշի և ռիսկերի գնահատման համաձայնև ռիսկերի գնահատման համաձայն, «Դիփ Նոլիջ Գրուպի» հետազոտությունը անց է կացվել մոտ 200 երկրներում, որտեղ Վրաստանը զբաղեցնում է 39-րդ տեղը: Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է Շվեյցարիան, որին հաջորդում է Հարավային Սուդանը: