Դիմում եմ բոլորիդ, մասնակցեք ընտրություններին, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը ճիշտ որոշմամբ օգնի հայրենիքին. Իլիա երկրորդ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հոկտեմբերի 31-ին կայանալիք ընտրությունների կապակցությամբ տարածում է հայտարարություն:
«Վրաստանի եկեղեցու հոգևորականությանը, հավատացյալներին, Վրաստանի բնակչությունը հոկտեմբերի 31-ին հնարավորություն է տրվում ընտրություն կատարել երկրի ապագայի վերաբերյալ:
Եկեղեցին միշտ եղել է և կա ժողովրդին միավորող ուժը և քաղաքական կողմնակալությունն իրեն խորթ է: Մեր ժողովուրդը իմաստուն է և, չնայած տարբեր փորձերին, լավ է գնահատում իրադարձությունները:
Այդ պատճառով ես դիմում եմ բոլորիդ, մասնակցեք ընտրություններին, որպեսզի արձանագրվի մեծամասնության կամքը և յուրաքանչյուրիդ ճիշտ որոշմամբ օգնեք հայրենիքին:
Ես խնդրում եմ աստծուն, մեզ խաղաղություն և ողորմություն պարգևի»,- ասված է պատրիարքի հայտարարության մեջ: