Դիաբետը բուժող ՝ «Մեդֆորմին», Գլիմեպրիդ» և «Գլիկլազիդ» դեղորայքի գնումը այսօրվանից հնարավոր կլինի կես գնով
«Մեդֆորմին», Գլիմեպրիդ» և «Գլիկլազիդ» դեղորայքի գնումը այսօրվանից հնարավոր կլինի կես գնով: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Դավիդ Սերգիենկոն:
Ինչպես պարզաբանել է նախարարը, նշված դեղորայքներից օգտվում են այսպես կոչված երկրորդ տիպի դիաբետ ունեցող հիվանդները:
Բացի այդ, Սերգիենկոյի լրատվությամբ անցած տարի մեկնարկել էր նախագիծ, որը տարածվում էր միայն սոցիալապես անապահով բնակչության վրա և մարում էր հիմնականում խրոնիկ հիվանդությունների ծախսերը, որը բավարար չէր:
Նախարարի խոսքերով, սա առաջին քայլն է, երբ պետությունը ծախսել է ոչ թե իր ֆինանսական ռեսուրսը, այլ իր հեղինակությունը:
Դավիթ Սերգիենկոյի լրատվությամբ նշված դեղորայքների վրա բնակչությունը տարեկան ծախսում էր 10 միլիոն:
Հեղինակ -
Edgar Barsegyan