Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ը հանդիպել է «Բայեռնի» հետ և պարտվել 0:1 հաշվով: Դրանից հետո Փարիզական ակումբի մի քանի ֆուտբոլիստներ հանգստանալու մեկնել են Իբիցա: Կղզուց վերադառնալուց հետո, Անխել Դի Մարիայի և Լենդրո Ֆարեդեսի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Նոր տեղեկությամբ, ՊՍԺ-ի երրորդ ֆուտբոլիստը, ում թեստը ցույց է տվել դրական արդյունք, բրազիլացի Նեյմարն է: Նա նույնպես հանգստանում էր Իբիցայում: «Էկիպ» հրատարակության տեղեկությամբ, ֆուտբոլիստները գտնվում են կարանտինում: