Դեմոկրատները Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևը ներկայացրել են Կոնգրես
Դեմոկրատները Կոնգրեսին են ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ, Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին բանաձևը:
«Դեմոկրատական կուսակցության» անդամները համապատասխան բանաձևը ներկայացրել են ներկայացուցիչների պալատ: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կոչ են անում Միացյալ Նահանգների փոխնախագահին կաբինետ հրավիրել և բարձրացնել նախագահի լիազորությունների դադարեցման հարցը, հակառակ դեպքում դեմոկրատները կրկին իմպիչմենթի են ենթարկում Թրամփին:
Հակառակորդները գործող նախագահին մեղադրում են ապստամբություն հրահրելու մեջ: Բանաձևի նախագծում նշվում է, որ Թրամփը անհիմն կասկածի տակ է դրել նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Նշված մեղադրանքը նա կրկնել է նաև հունվարի 6-ին Կապիտոլիումի դիմաց կայացած հանրահավաքում:
Նախագծում նշվում է նաև Թրամփի հեռախոսազրույցը, Ջորջիա նահանգի նահանգապետի հետ, որում, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, գործող նախագահը որոնում է անհրաժեշտ ձայներ Ջորջիա նահանգում, ընտրությունների արդյունքները փոխելու համար: Բանաձևը քվեարկության կդրվի ներկայացուցիչների պալատում հունվարի 13-ին: