Դավիթ Զալկալիանի. Մենք դրական ակնկալիքներ ունենք Ստրասբուրգի դատարանի 2008 թվականի օգոստոսի պատերազմի գործի որոշման վերաբերյալ

18:43, 06.01.2021

Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հույս ունի, որ Ստրասբուրգի դատարանի որոշումը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործի վերաբերյալ դրական կլինի Վրաստանի համար:

«Անցյալ տարի սա հիմնական գերակայություններից մեկն էր, և մենք Ստրասբուրգում շատ ակտիվ աշխատեցինք արդարադատության նախարարության հետ միասին, մեր առաքելությունը նույնպես ակտիվորեն ներգրավված էր: Իհարկե, մենք ունենք դրական սպասելիքներ՝ մեր կատարած մեծ ծավալի աշխատանքի շնորհիվ, հատկապես արդարադատության նախարարությունը: Համոզված եմ, ինչպես նախորդ դեպքերում, այստեղ նույնպես մենք դրական ուղղությամբ քայլ կունենանք: Այնպես որ, ես դեռ չեմ ցանկանում կանխատեսել իրադարձությունները, վերջնական դատավճիռը շուտով կկայացվի, և մենք բոլորս միասին կտեսնենք, որ այն կարող է համահունչ այն դրական ակնկալիքներին, որոնք մենք այսօր ունենք», – ասել է Դավիթ Զալկալիանին Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Ստրասբուրգի դատարանի որոշումը 2008-ի օգոստոսյան պատերազմի գործով կհայտարարվի 2021-ի հունվարի 21-ին:

Նմանատիպ