Դավիթ Սոնղուլաշվիլին գրառում է կատարել Ադրբեջանի դեսպանատանը բացված ցավակցական մատյանում
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին ավիավթարի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևին։
Դավիթ Սոնղուլաշվիլին իր վշտակցությունն է հայտնել ավիավթարի հետևանքով մարդկանց մահվան համար և գրառում է թողել Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը բացված ցավակցական մատյանում։
«Խորը վշտացած եմ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանի ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման ողբերգական լուրից։ Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և հարազատներին»,- ասված է Դավիթ Սոնղուլաշվիլիի գրառման մեջ։
Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանի ավիաուղիներին» պատկանող մարդատար ինքնաթիռը։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 38 մարդ:
Տեղեկությունը տարածում է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։