Չպետք է անընդհատ լինենք դրսում, շարունակենք ապրել «կովիդ»-ի հետ այն հմտություններով, որոնք ձեռք ենք բերել և չմոռանանք. Մարինա Էզուգբաիա
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի կլինիկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, հարկավոր է, որ քաղաքացիները կիրառեն կորոնավիրուսի հետևանքով ձեռք բերված հմտությունները:
Ինչպես նշել է Մարինա Էզուգբաիան, քաղաքացիները չպետք է մոռանան անվտանգության նորմաները:
Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք և ապաքինվել ևս հինգ պացիենտ: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 783 դեպք, ապաքինվել՝ 605 հոգի:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան