Չինաստանում Վրաստանի դեսպանատունը կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ուհան քաղաք այցելելուց
Չինաստանում Վրաստանի դեսպանատունը կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ուհան քաղաք այցելելուց

Չինաստանի ժողովրդական հանրապետությունում Վրաստանի դեսպանատունը, կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ուհան քաղաք այցեկությունից։

Հենց Ուհան քաղաքն է համարվում կորոնավարակի տարածման աղբյուրը։

Չինաստանի ժողովրդական հանրապետությունում տարածված կորոնավարակի կապակցությամբ, Չինաստանում Վրաստանի դեսպանատունը կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ուհան (Wuhan) քաղաք այցելելուց, քանզի այդ քաղաքը հանդիսանում է վարակի աղբյուրը։

Տեղեկացնում ենք, որ վարակի տարածման ռիսկը գնահատվել է որպես բարձրագույն։ Այդ կապակցությամբ, Չինաստանում Վրաստանի դեսպանատունը կոչ է անում Չինաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին օգտագործել դիմակներ և ձեռնպահ մնալ բազմամարդ վայրեր այցելելուց֊, ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Բացի այդ, դեսպանատան լրատվությամբ, Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցելելու վրա արգելք չի գործում։

Գերատեսչությունը տարածում է նաև դեսպանատան հեռախոսահամարը, որով Վրաստանի քաղաքացիները կարող են կապակցությամբ հաստատել դեսպանության հետ ՝ +86 13716877635։