Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը Չինաստան մտնելու մասին պաշտոնական թույլտվություն դեռ չի ստացել. «Գարդիան»

00:07, 06.01.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հիասթափված է Չինաստանի պահվածքից: Այս մասին գրում է «Գարդիանը»:

Հրապարակման համաձայն, առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը Չինաստան մտնելու մասին պաշտոնական թույլտվություն դեռ չի ստացել:

«Այսօր մենք իմացանք, որ չինական կողմը դեռ չի ավարտել անհրաժեշտ ընթացակարգերը: Ես կապի մեջ եմ եղել Չինաստանի ներկայացուցիչների հետ և կրկնել եմ, որ առաքելության համաշխարհային կազմակերպության համար այս առաքելությունը գերակա խնդիր է», – ասել է Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը Չինաստան կժամանի հունվարի վերջին: Խումբը պետք է ուսումնասիրի «կովիդ 19»-ի ծագման և տարածման պատճառները:

Նմանատիպ