Չինաստանի դատարանը անձին մահապատժի է դատապարտել ավտովթարի ժամանակ 35 մարդու սպանության համար

12:07, 28.12.2024

Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել տղամարդուն, ով 35 մարդու կյանք է խլել նպատակային ավտովթարի արդյունքում։ Նույն միջադեպի հետևանքով ևս 43 մարդ տուժել է։

Ըստ դատարանի՝ դատապարտյալի դրդապատճառները չափազանց նողկալի էին, հանցագործության բնույթը՝ ծայրահեղ մտահոգիչ, իսկ մեթոդը՝ դաժան։

Հետաքննության տվյալներով՝ հարձակման օրը կասկածյալը զայրացել է ամուսնալուծության պայմանագրի պայմանների պատճառով։

Նմանատիպ