Չեմպիոնների լիգայի մասնակիցների թիվը կդառնա 36
Չեմպիոնների լիգայի մասնակիցների թիվը կդառնա 36

ՈւԵՖԱ-ն մտադիր է փոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը: Եվրոպայի հիմնական ֆուտբոլային մրցաշարը նոր ձևաչափով կանցկացվի 2024 թվականից:

Հաղորդվում է, որ խմբային փուլում մասնակիցների թիվը 32-ից կդառնա 36: Բացի այդ, յուրաքանչյուր ակումբ այս փուլում կանցկացնի 10 հանդիպում:

ՈւԵՖԱ-ի մտահղացմամբ, նմանատիպ ձևաչափը կբարձրացնի թոփ հանդիպումները, ինչը կհանգեցնի հեռուստաընկերությունների եկամուտների օպտիմալացմանը:

Նրանք ակնկալում են, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հաջորդ տարի: