Ցավոք, բուժանձնակազմը վարակվում է մեծ ինտենսիվությամբ, այսօրվա դրությամբ Վրաստանում վարակված է բուժանձնակազմի 1 678 ներկայացուցիչ. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսով նոր վարակվածներից 1 469 պացիենտ ունի ախտանիշներ:
Միևնույն ժամանակ, Գամղրելիձեն նշել է, որ նոր դեպքերից 90-ը բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ են, իսկ ընդհանուր առմամամբ վարակված բուժանձնակազմի թիվը կազմում է՝ 1 678:
Գամղրելիձեի խոսքով, բժշկական անձնակազմի ներկայացուցիչները վարակվում են ոչ միայն իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում, այլև վարակի ինտենսիվ շրջանառության պատճառով, կենցաղային և ընտանեկան պայմաններում:
«Նոր վարակվածների միջև ամենից շատ՝ 1469-ը ախտանշաններով պացիենտներ են, երկու վարակված անձ դիալիզի վրա է: Ցավոք, մեծ ինտենսիվությամբ են վարակվում իմ գործընկերները, բժշկական անձնակազմը, այսօր առավոտյան ունեցել ենք 90 վարակված: Բուժանձնակազմը բնակչության ամենախոցելի շերտն է, ուստի վարակի մակարդակն աճում է, դա բնորոշ չէ միայն Վրաստանին: Մինչ օրս ունենք 1 678 վարակված բուժանձնակազմ, ինչը ընդհանուր վարակվածների 5,2 տոկոսն է: Մեր գործընկերները վարակվում են ոչ միայն աշխատավայրում, այլև տանը, ընտանեկան պայմաններում, քանի որ երկրում ունենք վարակի ինտենսիվ ներքին տարածում: Դա անսպասելի չէր, սակայն բժշկական հաստատություններում վարակի վերահսկմանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել, որպեսզի բուժանձնակազմը հնարավորինս պաշտպանվի»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: