Ցանկանում եմ, մեծարանքով շնորհակալություն հայտնել պատրիարքիին այն վաստակի համար, որը նա ունի Վրաստանի պետության ձևավորման գործում
Ցանկանում եմ, մեծարանքով շնորհակալություն հայտնել պատրիարքիին այն վաստակի համար, որը նա ունի Վրաստանի պետության ձևավորման գործում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Մցխեթայում, Սվետիցխովելիի տաճարում, որտեղ մատուցվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի օծումին նվիրված տոնական պատարագ:
«Ցանկանում եմ բոլոր ուղղափառներին շնորհավորել, որ այսօր լրացել է Իլիա Երկրորդի Վրաստանի պատրիարք օծվելու 41-րդ տարին և այս ժամանակաշրջանում, վերանորոգվել և վերականգվել են բազմաթիվ վանքեր և եկեղեցիներ: Վրաստանի պատմության մեջ իրոք շինարարության ժամանակաշրջան է: Ցանկանում եմ, մեծարանքով շնորհակալություն հայտնել պատրիարքիին այն վաստակի համար, որը նա ունի Վրաստանի պետության ձևավորման գործում»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Իլիա Երկրորդ Վրաստանի կաթողիկոս պատրիարք է դարձել 44 տարեկանում, 1977 թվականին: