Ցանկացած շահարկումները վարակվածների քանակի աճի , բժշկական ոլորտի պատրաստակամության կամ մահճակալների պակասի մասին անընդունելի են. Գիորգի Գախարիա
Ցանկացած շահարկումները վարակվածների քանակի աճի , բժշկական ոլորտի պատրաստակամության կամ մահճակալների պակասի մասին անընդունելի են,- այս մասին կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է վարչապետը, աշխարհում գոյություն ունի վարակի կասեցման երկու եղանակ, ամբողջական արգելափակում, երկրի հնարավորինս փակում կամ վարակի հետ ադապտացում և դրա կառավարում:
«Վարակին հարմարվելը և նրա կառավարումը պահանջում է բարձր պատասխանատվություն՝ կառավարության, պետական և մասնավոր կազմակերպությունների, մեր քաղաքացիների կողմից: Բոլորը պետք է հասկանան, որ այսօր երկրում կանոնների պահպանումը, շնչադիմակի կրումը, տարրական կարգապահությունը և օրենքի կատարումը, հայրենասիրություն է: Դա հայրենասիրությունն է, որը հնարավորություն կտա մեր յուրաքանչյուր քաղաքացուն հնարավորինս արագ պաշտպանել իր առողջությունը և վերակառուցել մեր տնտեսությունը: Ցանկացած շահարկում վարակվածների թվի աճի, բժշկական ոլորտի պատրաստակամության կամ մահճակալների պակասի մասին անընդունելի են:
Ցանկանում եմ ասել, որ այս ամիսների ընթացքում կառավարությունը և առողջապահության նախարարությունը պատրաստվում էին դրան և բոլորը լավ են հասկանում, որ կլիներ երկրորդ ալիքը, կլիներ վարակվածների թվի աճ: Սակայն կարևորն այն է, որ կառավարենք այս գործընթացը: Չնայած նրան, որ այսօր ունենք 919 դեպք, առաջիկա օրերին մենք կգերազանցենք 1000-ը, և այդ աճը կշարունակվի, բայց առողջապահական համակարգը կդիմանա այս հարվածին, մեր կողմից արդեն ծրագրված նոր մոտեցմամբ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: