Ցանկացած մեծ հավաքույթ, կլինի դա հոգեհաց, թե հանրահավաք, համավարակի ժամանակ վարակի տարածման ավելացած ռիսկ է. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներից մեկը խոշոր հավաքույթներից խուսափելն է:
Նրա խոսքով, նույնիսկ ամենօրյա թեստը կորոնավիրուսի համար լավագույն կանխարգելիչ միջոցը չէ, քանի որ նույնիսկ խիստ զգայուն «Փի Սի Ար» թեստերը չունեն 100 տոկոսանոց ցուցանիշ:
«Հինգ կանխարգելիչ միջոցառումներից, որոնք ես միշտ անվանում եմ, և դա իմ գյուտը չէ, մեկն այն է, որ խուսափենք մեծ հավաքներից: Ցանկացած մեծ հավաքույթ, լինի դա հարսանիք, այլ ծիսական ընթրիք, հանրահավաք կամ կամ այլն, համավարակի ընթացքում վարակի տարածման ավելացած ռիսկ են:
Հետևաբար, վարակից բացարձակ պաշտպանություն չկա: Այօ, քաղաքական գործընթացը շատ կարևոր է, ոչ ոք չի կարող արգելել խոսքի ազատությունը, սակայն լինենք ավելի համեստ, լինենք պաշտպանված, որ միմյանց չփոխանցենք և վարակը չտարածենք:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ մենք ամեն օր թեստավորվում ենք, դա շատ լավ է, եթե ամեն օր ստուգվում են, սակայն բժշկության մեջ հարյուր տոկոսանոց ոչինչ չկա: Նախևառաջ, ոչ մի թեստ հարյուր տոկոսանոց չէ, նույն «Փի Սի Ար» թեստը, որն ամենազգայունն է, նույնպես 100 տոկոսանոց չէ, այնպես որ այսօր լավագույն պրոֆիլակտիկ և կանխարգելիչ միջոցառումները այն հինգ կանխարգելիչ միջոցներն են»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: