Ցաբաձեի փողոցում հրդեհի գործով ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն
Ցաբաձեի փողոցում հրդեհի գործով ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն

Ցաբաձեի փողոցում, «Թերգի» շուկայում հրդեհի բռնկման պատճառները պարզելու նպատակով, ներքին գործերի նախարարությունն սկսել է հետաքննություն,- այս մասին լրագրողներին է հայտնել ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին:

Գործով վարույթ է սկսվել 187-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նկատի ունի հրդեհի միջոցով ուրիշի իրի ոչնչացում:

«Հետաքննությունը կպարզի պատճառները և կտեղեկացնեն մանրամասների մասին»,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին:

Ցաբաձեի փողոցում, «Թերգի» շուկայում, երեկ հրդեհ էր բռնկվել գիշերվա 12:00-ին: Տեղում ողջ գիշերվա ընթացքում աշխատել են հրշեջ-փրկարարական խմբեր: Հրդեհը մեկուսացվել է մի քանի ժամում:

Դեպքի վայրում էր գտնվում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլին:

Գիորգի Մղեբրիշվիլու տեղեկությամբ, այրվել է առնվազն 3000 քառակուսի մետր տարածք:

Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: